Նորարարական դրամաշնորհներ քաղաքային թափոնների կառավարման համար


!!! Տեղեկատվություն նորարարական դրամաշնորհների վերաբերյալ

Սույն ենթադրամաշնորհային ծրագիրը մեկնարկում է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» գործողության շրջանակներում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և նշված մայրաքաղաքների քաղաքապետարանների կողմից: Սույն ենթադրամաշնորհների հայտերի ընդունման Պատվիրատուն (ենթադրամաշնորհատուն) է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը: Ենթադրամաշնորհները վճարվելու են ԵՄ միջոցներից։
Վերոնշյալ գործողության հիմնական նպատակն է ուժեղացնել վտանգավոր թափոնների քաղաքային կառավարումը Երևանի, Վարշավայի և Տիրանայի համագործակցության միջոցով՝ խթանելով գործընկերների միջև գիտելիքների փոխանակումը, քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը և համապարփակ ինտեգրելով վտանգավոր թափոնների կառավարման առկա լավագույն փորձը:
Սույն ենթադրամաշնորհային ծրագիրը նպաստում է այս ընդհանուր նպատակի իրականացմանը՝ խթանելով քաղաքային թափոնների կառավարման և վտանգավոր կենցաղային թափոնների կառավարման (ՔԹԿ և ՎԿԹԿ) ոլորտում նորարարությունների և խելացի լուծումների ներդրումը: Առաջնային թիրախը երեք գործընկեր քաղաքների քաղաքացիները և այցելուներն են, որոնք կշահեն թափոնների կառավարման նորարարական և ավելի արդյունավետ համակարգից: Բացի այդ, երկրորդային թիրախը հանդիսանում են քաղաքային և վտանգավոր թափոնների կառավարման համար պատասխանատու բոլոր հաստատությունները, որոնց խնդիրները կարող են պարզեցվել և կատարելագործվել՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաները և նորարարական մոտեցումները:
Ենթադրամաշնորհը բաց է ՓՄՁ-ների, գիտահետազոտական հաստատությունների, հետազոտական և զարգացման հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, որոնք ձգտում են մշակել նոր, հնարամիտ լուծումներ՝ ավելի լավ դիմակայելու ՔԹԿ և ՎԿԹԿ մարտահրավերներին երեք մայրաքաղաքներում և դրանց սահմաններիից դուրս:
Այս հայտերի ընդունման ընդհանուր նպատակն է բարելավել քաղաքային թափոնների և վտանգավոր կենցաղային թափոնների կառավարման համակարգերը՝ ստեղծելով և խթանելով նորարարություններ, խելացի լուծումներ և թվային (բջջային/առցանց) հավելվածներ՝ քաղաքային թափոնների (ՔԹ) և/կամ վտանգավոր կենցաղային թափոնների (ՎԿԹ) ավելի լավ կառավարման նպատակով:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ (պարտադիր).

ՈՒՂՂՈՒՄ թիվ 1 ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ (Eng)

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՈՒԴՀ) (Eng)

Հավելված Ա.I – ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ (Eng)

Հավելված Ա.II Բյուջե ԵԴ3-վերջնական (Eng)

Հավելված Բ.I Ենթադրամաշնորհների (մոտավոր) պայմանագիր ԵԴ3 վերջնական (Eng)

Հարցեր և պատասխաններ (Eng)


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ոչ պարտադիր).

Նորարարական ենթադրամաշնորհների ՈՒԴՀ ներկայացում (անգլ.) ԵԴ3 վերջնական (Eng)

Տեղեկատվական սեսիա նորարարական դրամաշնորհների մասին 10 03 2023թ.






ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Barleti University (Universiteti Barleti), Տիրան, Ալբանիա

Ջի Հոսթ ընկերություն, Հայաստան

Նաիրի-Սթեմ ՍՊԸ, Հայաստան

Profile sp.z.o.o., Լեհաստան

Resource Environmental Center (REC) in Albania (Tirana), Տիրան, Ալբանիա